Քանյե Ուեսթը կստեղծի McDonald’s-ի բուրգերների փաթեթավորումը (ֆոտո)

19:12   24 մայիսի, 2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ճապոնացի դիզայներ Նաոտո Ֆուկուսավայի հետ մշակում է  McDonald’s-ի արտադրանքի փաթեթավորման նոր ոճը։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում։

View this post on Instagram

A post shared by ye (@kanyewest)

Երաժիշտի սոցիալական ցանցերում բուրգերի փաթեթավորումը պատկերող հրապարակում է հայտնվել՝ «Next week it's the fries» գրությամբ․ այն վկայակոչում է 2005թ․-ի «Late Registration» ալբոմի երգերից մեկը։ McDonald’s ցանցն առայժմ այդ տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։



© NEWS.am STYLE