Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է Թուրքիայից իրեն արտաքսելու մասին լուրը

23:12   24 մայիսի, 2022

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան տուն է վերադարձել Թուրքիայում հանգստից։ Դրանից հետո տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ նրան դուրս են արել Թուրքիայից եւ մեկ տարով արգելել մուտք գործել երկիր։

«Սիրելիսժներս, ինչո՞ւ են շատերը ցանկանում, որ ինձ ամեն տեղից դուրս անեն։ Ինչո՞վ եմ ես այդքան խանգարում ձեզ։ Գեղեցկությա՞մբ, սլացիկությա՞մբ, հաջողությա՞մբ, ճշմարտությա՞մբ, համարձակությա՞մբ։ Չէ՞ որ առանց ինձ ձեզ համար ձանձրալի է։ Ոչ ոք ոչ մի տեղից ինձ չի արտաքսել, երջանիկ դեմքի արտահայտությամբ դիմավորել են ու ճանապարհել։

Լսեք, ցանկացած երկրից կարելի է ինձ արտաքսել, ինչպես եւ ազատել Մեծ թատրոնում աշխատանքից։ Բայց հնարավոր չէ ինձ արտաքսել Ռուսաստանում ինձ սիրող մարդկանց սրտերից; Իսկ ես շտագատով կարող եմ երկու աթոռի վրա նստել։ Իսկ դու կարո՞ղ եք։ Որքան անմիտ է զառանցանք հնարել։ Եվ ամենն այն պատճառով, որ շատերը չեն կարողանում ներել իմ նվիրվածությունը Ռուսաստանին եւ դրա նախագահին»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Վոլոչկովան։

1_1520111.jpg (45 KB)

Բալետի պարուհին նաեւ ինքնաթիռում արված լուսանկար է հրապարակել, որով Ռուսաստան է վերադարձել։

 



© NEWS.am STYLE