Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով

22:12   24 մայիսի, 2022

Artik & Asti հայտնի դուետի նախկին մեներգչուհի Աննա Ձյուբան պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել արագ նիհարել։ Իր սլացիկ կազմվածքի գաղտնիքով նա կիսվել է «Вечерняя Москва»-ին տված հարցազրույցում։

«Կլինիկայում ինձ համար պրոցեդուրա եմ գտել: Այն կոչվում է «պանչակարմա»: Դուք չեք կարող դա կրկնել տանը։ Տասը օր ես խմել են գխի (հալած յուղ): Ես կորցրել եմ վեց կիլոգրամ՝ 62կգ-ից դարձել եմ  56»,- խոստովանել է Աստին:

Աստղը նաեւ պատմել է, թե ինչ վախերի է բախվել Artik & Asti խմբից հեռանալուց հետո, ինչպես է պայքարում հոգնածության դեմ եւ ինչ օրենքներ են գործում շոու բիզնեսում։ Նրա խոսքով, խմբի փլուզումից հետո իր կյանքում դժվար շրջան է եղել, որը հաղթահարելու հարցում իրեն օգնել է Ֆիլիպ Կիրկորովը։ Ռուսական բեմի թագավորի հետ նա ձայնագրել է «Հոբբի» երգը։



© NEWS.am STYLE