Վիկտորյա Բոնյան Հարվի Վայնշտեյնին մեղադրել է ոտնձգությունների մեջ

20:03   24 մայիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Վիկտորյա Բոնյան խոստովանել է, որ անձամբ ճանաչում է սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, որը 23 տարվա ազատազրկման է դատապարտվել բազմաթիվ սեռական ոտնձգությունների համար։ Այս մասին հայտնի է դարձել «Злые языки» շոուի ժամանակ։

gettyimages-994565124-640x427.jpg (52 KB)

Հեռուստահաղորդավարուհին եւ պրոդյուսերը ծանոթացել են այն հյուրանոցում, որտեղ Վիկտորյան ապրում էր այդ ժամանակ։ Բոնյայի խոսքով՝ ինքը չի ճանաչել Վայնշտեյնին, ինչը տղամարդուն շատ է զարմացրել։ Պրոդյուսերը նրան հրավիրել է իր սենյակ, իսկ Վիկտորյան համաձայնել է։

 «Նա փակեց դուռը, այստեղ մահճակալն էր, իսկ այստեղ պահարանը։ Նա մոտեցավ ինձ, արձակեց վերնաշապիկի կոճակները։ Եվ ես ասացի. «Ես լեսբուհի եմ, ոչ, ոչ, ոչ, ես հիմա կգոռամ»: Ես դուրս եկա սենյակից, նա իմ հետեւից։ Եվ ես երբեք չեմ մոռանա այդ որովայնը», - կիսվել է նա։



© NEWS.am STYLE