Մադոննան քասթինգ է հայտարարել իր ապագա սիրելիին գտնելու համար

10:12   25 մայիսի, 2022

Դերասանուհի եւ երգչուհի Մադոննան իր երիտասարդ ընկերոջը գտնելու համար քասթինգ է հայտարարել։ Պարտադիր պայման է՝ թեկնածուն պետք է 20 տարեկանի սահմաններում լինի, հայտնում է The Mirror-ը։

63-ամյա աստղը կտրականապես չի ցանկանում հանդիպել իր տարիքի տղամարդու հետ, նրա ապագա ընկերը պետք է մկանուտ լինի, ունենա ձիգ մկաններ, չունենա կնճիռներ ու սպիտակ մազեր։

«Սպիտակ մազերի կամ կնճիռների մասին միտքը լրջորեն վանում է նրան։ Նրան հարկավոր է ամրակազմ, մոտ 20 տարեկան տղա՝ նա, ով կարող է համաչափ քայլել երգչուհու հետ»,- Մադոննային մոտ կանգնած աղբյուրի խոսքերը մեջբերել է պարբերականը։



© NEWS.am STYLE