Լերա Կուդրյավցեւան հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանը կրկնօրինակում է իրեն

12:12   25 մայիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան իր ինստագրամյան էջում կատակել է Քիմ Քարդաշյանի նոր կերպարի մասին։ Ռուս հեռուստահաղորդավարուհին հայտարարել է, որ Քիմը կրկնօրինակում է իր ոճը։

Screenshot-2022-05-24-at-17.07-pic4_zoom-1500x1500-54604.jpg (82 KB)

Կուդրյավցեւան լուսանկար է հրապարակել, որում Քարդաշյանն իրեն նման է արտաքինով շիկահեր դառնալուց հետո։

«Ինչո՞ւ է Քիմը կրկնօրինակում Լերա Կուդրյավցեւային»,- լուսանկարը մակագրել է աստղը։

Քիմ Քարդաշյանի լուսանկարն արվել է Քորթնի Քարդաշյսնի եւ Թրեւիս Բարքերի հարսանիքի ընթացքում։ Mիջոցառումն առանձնահատուկ ոճային է եղել, քանի որ հովանավոր է դարձել Dolce&Gabbana ապրանքանիշը։



© NEWS.am STYLE