Լեոնիդ Ագուտինին մեղադրել են Վարումին «Ձայնը» նախագծի մասնակիցների հետ դավաճանելու համար

11:12   25 մայիսի, 2022

Երգիչ եւ կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը կնոջը՝ երգչուհի Անժելիկա Վարումին դավաճանում է հայտնի «Ձայնը» հեռուստանախագծի մասնակիցների հետ։ Նման հայտարարություն է արել բլոգեր Ալյոնա Ժիգալովան «Алена, блин!» շոուի եթերում։

Լրագրողն այդ մասին պատմել է, երբ արտիստը հայտարարել է, որ իր մասին ասեկոսեներ են տարածում իրենց նկատմամբ ուշադրություն գրավել ցանկացող մարդիկ։

«Գուցե այդպիսին են մարդիկ, որոնք ձեզ պարբերաբար «բռնացնում» են Անժելիկա Վարումին դավաճանելիս։ Մոդելների կամ «Ձայնը» նախագծի մասնակիցների հետ»,- շոուի ընթացքում ասել է Ժիգալովան։

Աղբյուրը՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE