2021-ի համաշխարհային իրադարձությունները: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք (մաս 1)

20:15   25 մայիսի, 2022

NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2021թ․-ի առավել հետաքրքիր դեպքերը, որոնք արժանի են էկրանավորման։

ԱՄՆ Կապիտոլիումի գրավում

штурм Капитолия.jpeg (231 KB)

2021 թվականի հունվարի 6-ին ցուցարարների ամբոխը, որն աջակցում էր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերին, չարտոնված մուտք գործեց ԱՄՆ Կապիտոլիում։

Քաղաքական դրամա ժանրում շատ լավ ֆիլմ կստացվի։ Սյուժեի կենտրոնում կլինի երիտասարդ քաղտեխնոլոգ: Նրա տեսանկյունից հանդիսատեսին կներկայացվի  Միացյալ Նահանգների ընտրական գործընթացի ողջ խորամանկությունը՝ իր բոլոր հետաքրքիր պահերով և մանիպուլյացիաներով: Դրանք, ի վերջո, հանգեցրին Կապիտոլիումի գրոհին, որը դեմոկրատական ​​աշխարհի համար սրբավայր է։

Առաջարկում ենք գլխավոր դերում ընտրել Մայլս Թելլերին: Նա, ով դիտել է «Մոլուցք» ֆիլմը, համամիտ կլինի մեր այն կարծիքին,  որ դերասանական առումով որևէ խնդիր չի առաջանա։

Майлз Теллер.jpg (76 KB)

ֆիլմի ռեժիսորը կարող է լինել Ռոն Հովարդը, որը նման կինոնկարների անգերազանցելի վարպետ է:

Рон Ховард.jpg (38 KB)

Քաբուլի անկումը

Падение Кабула.jpg (86 KB)

2021 թվականի մայիսի 1-ին թալիբները և նրանց դաշնակիցները լայնածավալ հարձակում սկսեցին հենց այն ժամանակ, երբ  Աֆղանստանից ամերիկյան զորքերի մեծ մասը դուրս էր բերվում:

2021 թվականի օգոստոսի 15-ին կառավարական ուժերի դեմ հարձակողական գործողության արդյունքում թալիբները գրավեցին մայրաքաղաք Քաբուլը և դրանով իսկ հաստատեցին իրենց իշխանությունը երկրում։

Առաջարկում ենք ռազմական դրամա ժանրի ֆիլմ, որում տեղի ունեցող գործողությունները հանդիսատեսին կներկայացվեն ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակցի աչքերով: Հակառակ տարհանման հրամանին՝ նրանք մնացել են քաղաքում և արել են ամեն բան, որպեսզի  հնարավորինս շատ քաղաքացիների օգնեն հեռանալ քաղաքից։

Գլխավոր դերերի համար առաջարկում ենք Մեթյու Մակքոնահիին և Դակոտա Ֆենինգին։ Համոզված ենք, որ այս դերասանները փայլուն կերպով կմարմնավորեն ծայրահեղ իրավիճակում հայտնված վարչության պետի և նրա օգնականի դերերը:

мд.jpg (104 KB)

Ռեժիսոր կարող է դառնալ Սեմ Մենդեսը: Վստահ ենք, որ մաեստրո Մենդեսը կկարողանա Ռիդլի Սքոթի «Սև բազե»-ին համարժեք ֆիլմ նկարահանել։

283285418_382532750496793_3037793769295708196_n.jpg (47 KB)

Քինգ

Ларри Кинг

2021 թվականի հունվարի 23-ին 88 տարեկան հասակում մահացել է լրագրության  խորհրդանիշ Լարի Քինգը:

Լարի Քինգի կենսագրությունն այնքան ծավալուն է, որ դրա հիման վրա կարելի է նույնիսկ սերիալ նկարահանել։

Իր կարիերայի ընթացքում  նա ավելի քան հիսուն հազար հարցազրույց է անցկացրել քաղաքական գործիչների, մարզիկների, արվեստագետների և այլ հայտնի մարդկանց հետ։

Քինգի ոչ միայն մասնագիտական, այլեւ անձնական կյանքը շատ հագեցած էր: Միայն այն փաստը, որ նա ութ անգամ ամուսնացել է, բավական է լիարժեք ֆիլմ  նկարահանելու համար։

Քինգի  կենսագրությունը պարզապես անհրաժեշտ է մեծ էկրանին, քանի որ նա մի ամբողջ դարաշրջանի անձնավորում է։

Թե ով կարող էր գլխավոր դերը մարմնավորել, այդքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ նա  պետք է ունենա արտիստիզմ և  նման լինի Քինգին:

Ռեժիսորական աթոռին անպայման պետք է նստի Դեյվիդ Ֆինչերը։

Дэвид Финчер.jpg (55 KB)

Շարունակելի․․․
Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE