«Երբ աշխարհն այնքան խառն է ու ծուռ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ»․ Արեւիկ Ուդումյան

10:45   25 մայիսի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը պատկերված է որդու՝ Ռուբենի հետ։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում գրել է․ «Տղա երեխա, մանավանդ, երբ աշխարհը սենց խառն է ու ծուռ մանավանդ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ։  

Արեւիկ Ուդումյանը` որդու հետ

Աղջկաս հստակ գիտեմ` սովորեցնելու եմ երջանիկ լինել ու կյանքը վայելել։ Բայց տղայի դեպքում ավելի բարդ է, հաճախ ունենում եմ կասկածներ՝ դեպի ուր ուղղորդել և ինչու, և ինչքան։ Ռուբենից պահանջներս ու սպասելիքներս շատ են, միգուցե առաջինն է` դա է պատճառը։ Խճճվեցի»,- գրել է Արեւիկը։



© NEWS.am STYLE