«Մեքսիկա»․ Արմինկայի լողափնյա կերպարը

11:35   25 մայիսի, 2022

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Արմինկա

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ լողազգեստ է կրում, ծղոտե լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոցներ։ «Մեքսիկա»,- հրապարակումը կարճ մակագրել է երգչուհին։

283436146_1047972896142098_1427218565677355478_n.jpg (344 KB)

Օրեր առաջ  տեղադրված կադրերում երգչուհին սեւ-սպիտակ զգեստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ «Երեկ այսպես էր», - հրապարակումը կարճ մեկնաբանել էր երգչուհին։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Շքեղ»։

 



© NEWS.am STYLE