Կաշվե տոպը՝ տաբատի համադրությամբ․ Աստղիկ Սաֆարյանի լուքը

19:45   25 մայիսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Աստղիկ Սաֆարյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կաշվե տոպ է կրում ու տաբատ։ Աստղիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ «Որոշ մարդիկ տալիս են ու ներում, մինչ մյուսները ստանում են ու մոռանում»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ոճային»։

Աստղիկ Սաֆարյան

Ավելի վաղ  հրապարակված լուսանկարներում Աստղիկը սեւ բլուզ էր կրում ու փայլուն շրջազգեստ։ Նա բարձրակրունկներ էր ընտրել ու արտահայտիչ շպար։ «Չհրապարակված ֆոտոշարքերից եմ բերել։ Ամառ էր … Մուգ մաշկով էի ու երջանիկ…»,- մեկնաբանություններում գրել էր Աստղիկը։



© NEWS.am STYLE