«Ո՞վ կմտածեր, որ մի օր «ուղղակի ապրելը» ճոխություն կլինի․ ապրեք այնպես, կարծես մի ժամից Տիրոջ առաջ եք կագնելու ու պատասխան տաք»․ Անաիս Սարդարյան

12:32   25 մայիսի, 2022

Դերասանուհի Անաիս Սարդարյանը նոր գրառում է արել՝ նշելով, որ սկսել ենք ապրել այն հույսով, որ վաղը լինի։

«Արդեն գիտե՞ք՝ ինչպե՞ս ենք ապրում․․․ էն հույսով, որ չգիտենք՝ վաղը ինչ կլինի, բայց երանի էդ վաղը լինի։ Ու երանի էդ վաղվա մեջ լինեն մեր բոլոր հարազատ մարդիկ։ Հ․ Գ․ Ո՞վ կմտածեր, որ մի օր «ուղղակի ապրելը» ճոխություն կլինի։

281694407_755389255631826_7852572137872252651_n.jpg (184 KB)

Ամեն օր բացում ենք էս նզովյալ ինտերնետը ու գնաց․․․ մահ, դժբախտ պատահար, կորոնա, կապիկի ջրծաղիկ, ամուսինը սպանեց կնոջը, կինը խեղդեց երեխային, թոռը դանակահարեց տատուն։ Մի խոսքով՝ էնքան ենք Աստծուց հեռացել, որ անգամ հետ գալու ճանապարհը երբեմն չենք գտնում։

282209835_1019350188701485_9002598076117400932_n.jpg (234 KB)

Հետ եկեք Աստծուն, հետներդ ոչինչ չենք տանելու․․․ Գործեք բարին, մի նախանձեք։ Ու ապրեք նենց, կարծես մի ժամից Տիրոջ առաջ եք կագնելու ու պատասխան տաք։ Այդ ժամանակ ամեն ինչ կընկնի տեղը»,- գրել է Անաիսը։

282055440_375872661181763_3156020659240759706_n.jpg (154 KB)



© NEWS.am STYLE