«Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը երեկոյան կերպարի համար

21:45   25 մայիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան լուքը։

Հռիփսիմե հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների մայրիկը սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Հռիփսիմեն հավաքել է մազերն ու ընտրել է վառ դիմահարդարում՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացնում են վարդագույն բարձրակրունկները։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Շքեղ»։

Հռիփսիմե Հակոբյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին Կալիֆոռնիայում։ Երգչուհին սեւ տոպ էր կրում, որը համադրել էր կանաչ շրջազգեստի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը բարձրակրունկներ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր պայուսակը։



© NEWS.am STYLE