Իր հայրենի քաղաքում հրաձգությունից հետո Մեթյու Մաքքոնահին դիմել է ԱՄՆ քաղաքացիներին

16:12   25 մայիսի, 2022

Հոլիվուդյան դերասան Մեթյուն Մաքքոնահին խոսել է իր հայրենի քաղաք Յուվալդի (Տեխաս) տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին։ Արտիստն այդ թեմայով հրապարակում է արել իր Twitter-ի հաշվում։

Մաքքոնահիի խոսքով՝ ամերիկյան հանրությունը ձախողվել է իրեն տրված իրավունքների համար պատասխանատվություն կրելու փորձում։

«Մենք եւս մեկ անգամ ողբերգական կերպով ապացուցեցինք, որ չենք կարող պատասխանատվություն կրել իրավունքների համար, որոնք մեզ տալիս են մեր ազատությունները։ Սա գոծելու իսկական կոչ է յուրաքանչյուր ամերիկացու․ մոտենալ հայելուն, նայել երկար ու հարցնել ինքդ քեզ․ «Ի՞նչն ենք մենք, իսկապես, գնահատում։ Ինչպե՞ս ենք մենք ազատվում խնդրից։ Մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ փոքրիկ գոհողությունների կարող է գնալ՝ վաղը պահպանելու ավելի առողջ ու անվտանգ ազգ, նահանգ ու հարեւանություն»։ Մենք չենք կարող եւս մեկ անգամ շունչ քաշել, արդարանալ եւ ընդունել այս ողբերգական իրողությունները։ Հարկավոր է միջոցներ ձեռք առնել, որ ոչ մի ծնող ստիպված չլինի զգալ այն, ինչ ապրել են ծնողները Յուվալդում եւ մյուսները նախքան այդ»,- գրել է դերասանը։

Հրաձգությունը տեղի էր ունեցել Տեխասի տարրական դպրոցում։ Նահանգապետ Գրեգ Էբոթի տվյալներով՝ դպրոցական հաստատությունում գտնվողների ուղղությամբ կրակ է բացել 18-ամյա դպրոցական Սալվադոր Ռամոսը, որը նախքան այդ սպանել է իր տատիկին։ Հարձակման հետեւանքով տուժածների շարքում երկու ոստիկան կա, որոնք դեպքի վայր էին ժամանել։



© NEWS.am STYLE