Հանուն իր երիտասարդ կնոջ Պավել Պրիլուչնին հայերեն է սովորել (վիդեո)

17:01   25 մայիսի, 2022

Մի քանի օր առաջ Պավել Պրիլուչնին Զեփյուռ Բրուտյանի հետ հանգստի է մեկնել։ Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ դերասանները մայիսի 12-ին ամուսնացել են, իսկ հիմա արդեն ռոմանտիկ ճամփորդության են մեկնել։ Զույգը ուրախ ժամանակ է անցկացնում։

Զեփյուռը հոլովակ է հրապարակել, որում Պրիլուչնին հայերեն է խոսում։

View this post on Instagram

A post shared by Прилучный и Муцениеце (@priluchnielovefan)

«Ի՞նչ ես անում, Զիփի»,- ասում է դերասանը։ Զիփին Զեփյուռի կեղծանունն է։ Հոլովակում հստակ երեւում է Պրիլուչնիի մատնեմատի մատանին։ Նույն մատին մատանի ունի նաեւ Զեփյուռը։



© NEWS.am STYLE