Նարգիզին «Դոմոդեդովո» օդանավակայից արտաքսել են Ուզբեկստան

19:01   25 մայիսի, 2022

Ռուսաստան ժամանելուց հետո երգչուհի Նարգիզին արտաքսել են Ուզբեկստան, հայտնում է vesti.uz պարբերականը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ պատճառն Ուկրաինայում հատուկ գործողությունը դատապարտելն է։

Հիմա արդեն 51-ամյա եգչուհին մինչեւ 2072թ․-ը չի կարող մուտք գործել Ռուսաստան։ Նման որոշում է ստացել նրա փաստաբան Բախրոմ Իսմայիլովը։ Նա նաեւ հատատել է տեղեկատվությունն այն մասին, որ Նարգիզ Զակիրովան, որը ԱՄՆ քաղաքացիություն ունի, ստիպված է եղել Դոմոդեդովո օդանավակայանից Ուզբեկստան վերադառնալ։

«Իմ ձեռքի տակ է նրա մուտքը 50 տարով արգելելու որոշումը։ Սա ստանդարատ արգելք է, որը ստանում են հանրային մարդիկ, որոնք դատապարտում են հատուկ գործողությունը։ Նարգիզ Զակիրովայի վերաբերյալ եւս կայացվել է սահմանափակող որոշումը։ Նարգիզը պատրաստ էր դրան։ Նա ենթադրում էր, որ իր դեմ նման միջոցներ կձեռնարկեն։ Անկախ դրանից՝ իմ վստահորդը հավատարիմ է իր քաղաքացիական դիրքորոշմանը»,- StarHit-ի հետ զրույցում ասել է նա։

 



© NEWS.am STYLE