Օլգա Բուզովան ցանկանում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»

18:01   25 մայիսի, 2022

Երգչուհի Օլգա Բուզովան հայտարարել է, որ ցանկանում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։ Նա այդ մասին հայտնել է լրագրողներին «Voice» ամսագրի շնորհանդեսի ընթացքում (նախկին «Cosmopolitan» ամսագիրը, որը փակվել է Ռուսաստանի դեմ սանկցիաների սահմանումից հետո)։

Քանի որ Ռուսաստանը դուրս է մնացել մրցույթի մասնակիցների հավակնորդների ցանկից, Բուզովան «համաձայնել» է «Եվրատեսիլում» երգել՝ ներկայացնելով Հայաստանը։

«Կարող եմ Սան Մարինոն առաջարկել»,- տեսանյութում, որը հրապարակել է «НеМалахов» տելեգրամյան ալիքը, ասում է Ֆիլիպ Կիրկորովը։



© NEWS.am STYLE