Նաստյա Իվլեեւան իր երազանքների տղամարդուն կփնտրի նոր շոուում

22:08   25 մայիսի, 2022

Նաստյա Իվլեեւան իր Telegram ալիքում հայտարարել է նոր շոուի մասին, որը կկոչվի «Իվլեեւայի սիրտը» եւ կհեռարձակվի «Пятница» հեռուստաալիքով։

Շատ շուտով կհայտարարվի քասթինգ, եւ կընտրվեն 50 երջանիկներ, որոնք կպայքարեն հեռուստահաղորդավարի ուշադրության համար։ Խոստանում են, որ կլինեն տարբեր սոցիալական կարգավիճակի, հարստության, մասնագիտության ու խառնվածքի տեր տղաներ։

 «Ես չէի հրաժարվի ռոմանտիկ հարաբերություններից։ Ինչպես ասում են, ինչպես Աստված կամենա։ Ես բաց եմ ամեն ինչի համար », - ասել է Իվլեեւան։ Հեռուստահաղորդավարուհին հավելել է, որ այս ձեւաչափի հաղորդմանը մասնակցելու համար պետք է անկեղծ լինել։

2018-ին TNT-ով հեռարձակվեց նմանատիպ ձեւաչափի շոու՝ «Ամուսնացիր Բուզովայի հետ»: Նախագծի ընթացքում երգչուհին ընտրել է իր կյանքի զուգընկերոջը։



© NEWS.am STYLE