Aerosmith-ը չեղարկել է շոուները․ Սթիվեն Թայլերը վերականգնողական կենտրոնում է

23:11   25 մայիսի, 2022

Aerosmith ռոք խումբը չեղարկել է Լաս Վեգասի իր առաջիկա շոուները՝ խմբի ղեկավար Սթիվեն Թայլերի առողջական վիճակի պատճառով։ Գրում է The Sun-ը։

Երաժիշտի հիվանդանոցում գտնվելու պատճառով Aerosmith-ը ստիպված է եղել հրաժարվել Լաս Վեգասում ելույթներից։ Նրանց հայտարարության մեջ ասվում է, որ Թայլերը երկար տարիներ աշխատել է իր սթափության վրա, սակայն վերջին վիրահատությունից եւ ցավազրկողներ օգտագործելուց հետո նրա մոտ ամեն ինչ կրկնվել է։ Նա կամավոր համաձայնել է բուժման կուրս անցնել՝ կախվածությունից ազատվելու համար։

Aerosmith-ի անդամներն ափսոսանք են հայտնել իրենց երկրպագուներին անհարմարություններ պատճառելու համար։ Նրանք նաեւ շնորհակալություն են հայտնել երկրպագուներին իրենց նվիրվածության ու աջակցության համար։



© NEWS.am STYLE