4 օրվա սննդակարգ

19:08   28 մայիսի, 2022

Ինչպես պարզ է անվանումից, տվյալ սննդակարգը նախատեսված է չորս օրվա համար: Այն դասվում է դաժան բեռնաթափման սննդակարգերի թվին, որոնք չի կարելի խորհուրդ տրվող ժամանակից ավելի երկար կիրառել: 

Խրոնիկական լուրջ հիվանդություններից տառապող մարդկանց խորհուրդ չի տրվում այս սննդակարգը կիրառել առանց բժշկի թույլտվության: 

Առաջին օր

Նախաճաշ. Նարինջ, 2 ձու, մի բաժակ սուրճ:

Ճաշ. 8 թրջած սալորաչիր:

Ընթրիք. 1 պինդ եփած  ձու, նարինջ:

Երկրորդ օր

Նախաճաշ. Մի բաժակ սուրճ, 100 գ ոչ ճարպոտ պանիր:

Ճաշ. Ձու, նարինջ:

Ընթրիք. Տանձ, մի բաժակ կաթ: 

Երրորդ օր

Նախաճաշ. 1-2 բաժակ թեյ:

Ճաշ. Լոլիկ, վարունգ եւ 100 գ պանիր:

Ընթրիք. Մի բաժակ կաթ: 

Չորրորդ օր

Նախաճաշ. Մյուսլի՝ հյութով կամ կաթով։

Ճաշ. 1 վարունգ, 1 լոլիկ:

Ընթրիք. 2  նարինջ: 

Աղբյուր` Dieta.ru



© NEWS.am STYLE