Հինգ արտահայտություն, որոնք երազում է լսել ցանկացած տղամարդ

21:12   30 մայիսի, 2022

1. «Սիրելի՛ս, կարծես քիչ ես խմել»:

Առանց հեգնանքի, ծաղրի: Նա երազում է, որ մի օր դուք կդադարեք սահմանափակել նրան, գոնե ալկոհոլի հարցում: Միամիտ...

2. «Այնտեղ մի քիչ վիսկի է մնացել: Կվերջացնե՞ս, թե չէ՝ կցնդի»:

Լավ տնտեսուհին երբեք ոչ մի կաթիլ, ոչ մի փշուր չի թափում:

3. «Ես ծաղիկներ չեմ սիրում: Չհամարձակվես նվիրել»:

Տոնական օրերին ծաղիկները հասկանալի են, իսկ սովորական օրերին՝ ոչ: Չէ՞ որ դա նվեր է:

4. «Ինչ-որ երկար ժամանակ ընկերներիդ հետ ձկնորսության չես գնացել»:

Կին չէ, այլ ոսկի: Եթե նաեւ մեկ-երկու շիշ ես տալիս եւ չես սղոցում որսի համար...

5. «Արի ֆուտբոլ/բռնցքամարտ/առանց կանոնների մարտ դիտենք»:

Ախր, ի՞նչ են այդ բոլոր փսլնքոտ սերիալներն ու հեռուստահաղորդումները: Իսկ սա էքշըն է, կյանքը եռում է՝ ցավ, արցունքներ (այո՛, այո՛, տղամարդու արցունքներ), ամեն ինչ իրական է եւ անկեղծ:

Սովորեք այս արտահայտությունները եւ երբեք մի արտաբերեք: Համենայն դեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ասել, ասենք, հետեւյալը. «Քեզ նոր զգեստ եւ դրան համապատասխան կոշիկ է հարկավոր: Դե՝ նաեւ գեղեցկության սրահում վաղուց չես եղել: Իսկ ես կնստեմ երեխաների հետ»:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE