Նորածին որդու մահվանից հետո Ջորջինա Ռոդրիգեսն առաջին անգամ ներկայացել է հանրությանը

10:12   26 մայիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նորածին որդու մահվանից հետո առաջին անգամ ներկայցել է հանրությանը։ Մոդելը մասնակցել է Կաննի կինոփառատոնին, հայտնում է The Sun-ը։

Ռոնալդուի կինն ամբողջությամբ սեւ հագուստ է ընտրել՝ կերպարն ամբողջացնելով վառ աքսեսուարով։ Ռոդրիգեսն ընտրել էր Hermès-ի վառ նարնջագույն պայուսակն ու բարձրակրունկ կոշիկներ։ Լուսանկարը կարող եք տեսնել այստեղ։

Ապրիլին Ռոնալդուի եւ Ռոդրիգեսի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։ Զույգը պատրաստվում էր երկվորյակների ծնունդին, սակայն նրանց որդին ծննդաբերության ժամանակ մահացել է։ Նրանք դստերը տվել են Բելա Էսմերալդա անունը։



© NEWS.am STYLE