Որոնք են 2022 թվականի ամառվա ամենանորաձեւ կիսաշրջազգեստները․ ինչպես համադրել (ֆոտո)

14:14   29 մայիսի, 2022

Ակտիվ պրինտով եւ բացվածքով կիսաշրջազգեստ

С активным принтом и разрезом.jpg (144 KB)

Եթե ​​բազային միդի կիսաշրջազգեստները ձանձրալի են ձեզ համար, ապա ուշադրություն դարձրեք վառ պրինտով մոդելներին։ Ազդրի հատվածում բացվածքը կավելացնի կայտառություն, ինչպես նաեւ տեսողական առումով կերկարացնի սիլուետը, ուստի այս տարբերակը հարմար է ցածր հասակ ունեցող աղջիկների համար:

Վառ ուղիղ մինի

Яркая прямая мини.jpg (170 KB)

Ուղիղ, կարճ կիսաշրջազգեստը սեզոնի ամենաթրենդային մոդելն է։ Ամռանն ընտրեք վառ գույների տարբերակներ՝ նարնջագույն կամ վարդագույն: Նման կիսաշրջազգեստը կարող եք համադրել ամեն ինչի հետ՝ սկսած բազային շապիկներից եւ կրոպ-տոպերից մինչեւ նույն երանգի բաճկոններ:

Սեւ միդի կիսաշրջազգեստ

ЧЕРНАЯ МИДИ.jpg (162 KB)

Ո՞վ ասաց, որ սպիտակ վերնազգեստը եւ սեւ տաբատն ու կիսաշրջազգեստը ձանձրալի են: Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ Ումա Թուրմանը ներկայացել է մուգ կիսաշրջազգեստով եւ կաթնագույն ատլասե բլուզով։ Նա շքեղ տեսք ուներ։ Այս համադրությունից հեշտ է երեկոյան լուք ստեղծել՝ պարզապես միդի կիսաշրջազգեստին եւ վերնաշապիկին ավելացրեք բարձրակրունկներ ու փայլուն զարդեր:

Գործած կիսաշրջազգեստ

ВЯЗАНАЯ.jpg (186 KB)

Շարունակում է թրենդային համարվել: Այժմ ժանյակ կարելի է գտնել ոչ միայն լողազգեստների ու տոպերի, այլեւ կիսաշրջազգեստների վրա։ Մենք սովոր ենք լողափին նման մոդելների հանդերձանք կրել, բայց այն հեշտությամբ կարելի է հարմարեցնել street style-ին։ Դա անելու համար կրեք երկարավուն սպիտակ վերնաշապիկ, կիսաշրջազգեստ։

Վանդակավոր պրինտով կիսաշրջազգեստ

Клетчатая.jpg (144 KB)

Շոտլանդականին փոխարինեց վիշին։ Նման պրինտով մոդելները կերպարներին կհաղորդեն «ֆրանսիական» տրամադրություն։ Նմանատիպ կիսաշրջազգեստներով եւ վերնաշապիկներով դուք կարող եք լուքեր ստեղծել cottagecore ոճով:

Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE