Մարտայի սպորտային լուքը

14:45   27 մայիսի, 2022

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։

Մարտա Կիրակոսյան

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարում Մարտան լեգինս է կրում ու կապույտ շապիկ, որոնք համադրել է սպորտային կոշիկի հետ։ Երիտասարդ մայրիկը գլխարկ է ընտրել ու արեւային ակնոց է կրում։ Օգտատերերը գնահատել են հրապարակումն ու դրական խոսքեր գրել։

Մարտա Կիրակոսյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին ծաղկավոր զգեստ էր կրում, որը համադրել էր բարձկարունկների հետ։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերը։ Մարտան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Զգուշացեք, թեժ մայրիկ»։



© NEWS.am STYLE