«Սիրուն»․ Անելյա Գուբրյանի լուսանկարը

21:46   26 մայիսի, 2022

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Անելյա Գուբրյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անելյան ատլասե շրջազգեստ է կրում, որը համադրել է սեւ տոպի ու կապույտ պիջակի հետ։ Երիտասարդ դերասանուհին սպորտային կոշիկ է ընտրել ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ Մեկնաբանություններում Անելյան նշել է, որ լուսանկարների հեղինակն իր հայրն է։

Անելյա Գուբրյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում։ Անելյան արձակել էր մազերն ու բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր բնական շպարը։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել Անելյային։



© NEWS.am STYLE