«ДДТ»-ի առաջնորդը հայտարարել է Ռուսաստանում խմբի համերգային գործունեությունը դադարեցնելու մասին

12:59   26 մայիսի, 2022

«ДДТ» խմբի մենակատար Յուրին Շեւչուկը հայտնել է, որ Ռուսաստանում իր համերգային գործունեությունը «մոտենում է ավարտին», հայտնում է StarHit-ը։

«Տյումենում համերգները հետաձգել են մինչեւ լավագույն ժամանակներ, իսկ Կուրգանում առհասարակ չեղարկել են։ Ոմանք ասում են, որ չեն կարող վերադարձնել գումարը, դա ճիշտ չէ, սուտ է»,- նշել է նա։

Արտիստը խոստովանել է, որ տհաճ է հանդիսատեսի կորցնել, սակայն յուրաքանչյուրն անձամբ է որոշում՝ ում ստեղծագործությամբ հետաքրքրվել եւ ոգեշնչվել։

«Մենք երգում ենք բոլորի համար, ինձ համար մարդն արժեք է, ինձ համար կարեւոր չէ, թե որտեղ է ապրում այդ մարդը։ Ես աշխատում եմ մարդկանց համար։ Դոնբասի երեխաներին գումար եմ ուղարկել բժիշկ Լիզայի հիմնադրամի միջոցով, հիմա աշխատում եմ անվճար, հոնորարները փոխանցում եմ կարիքավորներին»,- ասել է նա։

 



© NEWS.am STYLE