«Տիկնիկ»․ Աննա Թովմասյանի գարնանային լուքը

18:45   26 մայիսի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Աննա Թովմասյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Աննան ջինսե տաբատ է կրում ու սեւ տոպ, որոնք համադրել է սպիտակ վերնաշապիկի ու սպորտային կոշիկի հետ։ Աննան արձակել է մազերն ու բնական դիմահարդարմանը նախապատվություն տվել։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել նրան․ «Տիկնիկ»։

282235856_412550987384123_2139987694950581013_n.jpg (345 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը մոխրագույն տաբատ էր կրում, որը համադրել էր բաց երանգի բլուզի եւ սպորտային կոշիկների հետ։ Աննայի մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էր գլխարկը։ «Հայաստանս», - գրել էր Աննան։



© NEWS.am STYLE