Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Բեւեռլի Հիլզից

18:45   27 մայիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Հռիփսիմե Հակոբյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Կալիֆոռնիայում։ Հռիփսիմեն կանաչ տաբատ է կրում եւ սեւ-սպիտակ բլուզ։ Երկու երեխաների մայրիկը բարձրակրունկներ է ընտրել, արձակել մազերն ու վառ պայուսակ ընտրել։ Հռիփսիմեն վառ շպարով է։

Հռիփսիմե հակոբյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում երկու երեխաների մայրիկը սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Հռիփսիմեն հավաքել էր մազերն ու ընտրել էր վառ դիմահարդարում՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացնում էին վարդագույն բարձրակրունկները։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE