«Մինչեւ չսովորես երջանիկ լինել ունեցածովդ, ավելին չես ստանա»․ Հրաչուհի Ութմազյան

19:36   26 մայիսի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Հրաչուհի Ումթազյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Հրաչուհին սպորտային կերպարում է։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Մինչև չսովորես երջանիկ լինել ունեցածովդ` ավելին չես ստանա...Կյանքի օրենքներից մեկը... PS Մարդ կա, փոթորիկից առաջ հասցրեց նկարվի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հրաչուհի Ութմազյանը՝ Երեւանում

Ավելի վաղ Հրաչուհին կիսվել էր Երեւանի մասին իր մտքերով։ «Ես քաղաքիս հետ միշտ մտքումս խոսում եմ...ինքն էլ համբերատար ինձ լսում ու երբեմն էլ պատասխան ուղարկում մարդկանց, հանդիպումների ու նշանների տեսքով... Իմ մասին ամեն ինչ գիտի... երազանքներիս մասին էլ... չնայած դրանց մասին ես գրեթե միշտ լռում եմ»,- գրել էր հաղորդավարուհին։

 



© NEWS.am STYLE