Գուֆը երկրորդ անգամ հայր է դարձել

13:41   26 մայիսի, 2022

Ռեփեր Գուֆը երկրորդ անգամ հայր է դարձել։ Այզա Անոխինայի նախկին ամուսինը լուսանկար է հրապարակել կնոջ ու նորածին փոքրիկի հետ, որն արվել է ծննդատանը։ Երաժիշտը նաեւ հրապարակում է արել Stories բաժնում՝ գրելով․ «Շնորհակալություն»։

guf052739.jpg (80 KB)

Ռեփերը նախկինում ամուսնացած է եղել Այզա Դոլմատովայի հետ, զույգն միասին է եղել վեց տարի։ Նախկին ամուսինները որդի ունեն՝ Սամին։ Յուլյա Կորոլյովայի հետ նրա հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2019թ․-ին, իսկ այս տարվա ապրիլին զույգը հայտնել է ընտանիքում սպասվող համալրման մասին։



© NEWS.am STYLE