Ալեքսանդր Պետրովը նկարահանվել է Պոլանսկիի «Պալատ» կատակերգությունում

14:12   26 մայիսի, 2022

Ռուս դերասան Ալեքսանդր Պետրովը մասնակցել է ֆրանսիացի 88-ամյա ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Պալատ» ֆիլմի նկարահանումներին, հայտնում է Variety-ն։

Կինոգործչի նոր աշխատանքը սեւ կատակերգության ժանրից է։ Ժապավենում գործողությունները զարգանում են Նոր տարվա նախօրեին շվեյցարական Ալպերում գտնվող հյուրանոցում․ այն ապասատարան է դառնում «հանրության արտոնյալ շերտերի» համար։

Նախագծի նկարահանումները սկսվել են 15 շաբաթ առաջ, ավարտին մնացել է երկու շաբաթ։ Ֆիլմը ծրագրվում է թողարկել 2022թ․-ի նոյեմբերին։ Ժապավենի պրոդյուսեր Լուկա Բարբարեսկու խոսքով՝ բյուջեն կազմել է 17 միլիոն դոլար։ Ֆիլմի թրեյլերն առաջին անգամ ցուցադրվել է այս տարի Կաննի կինոփառատոնի ընթացքում։

 



© NEWS.am STYLE