Վառ ու ոճային․ Աննա Թովմասյանի լուսանկարը

17:14   27 մայիսի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Աննա Թովմասյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը վարդագույն բլուզ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Աննան հավաքել է մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով՝ վզնոցներ, խոշոր ականջօղեր։

Աննա Թովմասյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Աննան ջինսե տաբատ էր կրում ու սեւ տոպ, որոնք համադրել էր սպիտակ վերնաշապիկի ու սպորտային կոշիկի հետ։ Աննան արձակել էր մազերն ու բնական դիմահարդարմանը նախապատվություն տվել։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել նրան․ «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE