Մերիլին Մենսոնն արդարացվել է բռնության մեղադրանքներից հետո

16:12   26 մայիսի, 2022

Ռոք երգիչ Մերիլին Մենսոնն արդարացվել է իր նախկին օգնականի՝ Էշլի Ուոլթերսի կողմից բռնության մեղադրանքներից հետո, հայտնում է Bilboard-ը։

Նախորդ տարվա մայիսին արտիստի նախկին օգնականը նրա դեմ դատական հայց էր ներկայացնել՝ մեղադրելով սեռական ոտնձգության եւ բռնության համար։ Բացի այդ՝ Ուոլթերսը հայտնել էր, որ Մոնսոնն իրեն ստիպել է աշխատել 48 ժամ, ինչպես նաեւ ընկերներին առաջարկել է բռնաբարել իրեն։

Ենթադրյալ զոհի պահանջները վերաբերում էին ոչ միայն ռոք երաժիշտին, այլեւ նրա թիմին։ Էշլին մեղադրել է «Marilyn Manson Records Inc.» լեյբլին՝ նշելով, որ ինքը ստիպված է եղել աշխատել թունավոր միջավայրում՝ ենթարկվելով նվաստացումների եւ սպառնալիքների։

Արտիստի նախկին օգնականի կողմից հայցում ներկայացված բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել 2010-2011թթ․, ինչը դարձել է գործի դադարեցման հիմնակն պատճառ։



© NEWS.am STYLE