Ֆիլիպ Կիրկորովը Նատաշա Կորոլյովային «վհուկ» է անվանել

17:12   26 մայիսի, 2022

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ծայրահեղ զարմացրել է նվերը, որը նրան մատուցել է երգչուհի Նատաշա Կորոլյովան։ Երգչուհին ռուսական էստրադայի փոփի արքային է նվիրել նրա մեծ դիմանկարը, որի հեղինակը Սերգեյ Գլուշկոն է։ Արտիստը նվերը հանձնելու պահը պատկորղ տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցում։ Երգիչն ընկերուհուն նույնիսկ «վհուկ» է անվանել։

«Աստված իմ, որքան գեղեցիկ է։ Ես չէի սպասում, մտածում էի՝ ինչ-որ աբստրակտ բան կլինի։ Եվ այս չափի։ Դու վհուկ ես»,- ասել է Կիրկորովը։

Կտավի վրա Կիրկորովը պատկերված է Ալադինի մասին հեքիաթի հերոս Ջինի կերպարում։ Երգիչը հիացել է նկարով ու ուշադրություն դարձրել դրա մեծ չափսերին։ Կորոյլովան, իր հերթին, խոստովանել է, որ Գլուշկոն կտավը նկարելու համար մի ամբողջ ամիս է ծախսել։ Գլուշկոն, որը հայտնի է «Տարզան» մականունով, նկարի մյուս կողմում գրություն է թողել․ «Поп-королю от короля поп!»:



© NEWS.am STYLE