«Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակին մեղավոր են ճանաչել իր ամուսնուն սպանելու համար

18:12   26 մայիսի, 2022

Ամերիկայն Օրեգոն նահանգում Փորթլենդի դատարանը գրող Նենսի Քրեմփթոն Բրոֆիին մեղավոր է ճանաչել ամուսնու՝ Դանիելի սպանության համար։ Դատավճիռ կայացնելու համար ատենակալներին ութ ժամ է հարկավոր եղել։

Հետաքննության վարկածով՝ «Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակը նման քայլի է դիմել՝ 1,4 միլիոն դոլար ստանալու համար, քանի որ տղամարն այդ գումարով ապահովագրել էր իր կյանքը։ Դատախազությունը պնդում է, որ Նենսին ամուսնու ուղղությամբ կրակել է, երբ Դանիելը պատրաստվելիս է եղել դասախոսություն անցկացնել Օրեգոնի խոհարարական ինստիտուտում։

71-ամյա Քրեմփթոն Բրոֆին պնդում էր, որ անմեղ է։ Նրա խոսքով՝ ինքը պարզապես զբոսնելիս է եղել ոգեշնչման որոնումներով, իսկ ատրճանակը, որն այդպես էլ չի հայտնաբերվել, ձեռք է բերել՝ պատրաստվելով հերթական վեպը գրելուն։

Լուսանկարը՝ Նենսի Բրոֆիի արխիվից



© NEWS.am STYLE