Թողարկվել է Ռոուեն Ատկինսոնի մասնակցությամբ «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական սերիալի թրեյլերը

20:12   26 մայիսի, 2022

Netflix-ը ներկայացրել է «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական մինի սերիալի առաջին թրեյլերը։ Գլխավոր դերը կատարել է Ռոուեն Ատկինսոնը («Միստեր Բին»)։

Ըստ սյուժեի՝ նորաձեւ առաձնատան կատուցող Թրեւորը մարտի մեջ է մտնում հոգնեցնող մեղվի հետ, որը ոչ մի կերպ չի ցանկանում լքել տունը։

Ատկինսոնը Ուիլ Դեւյվիսի հետ հանդես է եկել որպես սերիալի համահեղինակ: «Մարդն ընդդեմ մեղվի» մինի սերիալի պրեմիերան Netflix-ով տեղի կունենա հունիսի 24-ին։  

 



© NEWS.am STYLE