Դիանա Գրիգորյանը՝ գարնանային վառ կերպարում  

23:41   26 մայիսի, 2022

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային հմայիչ կերպարում։

283286127_128179363194634_6086236582926607854_n(1).jpg (300 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Դիանան կրում է վառ կանաչ երանգի բլուզ, որը համադրել է հետաքրքիր նախշերով ոճային կոստյումի հետ։ Նա արձակել է մազերը, վառ ու ընդգծված շպարով է։

«Չինացի մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է՝ Երկիրը ղեկավարում են ոչ թե օրենքները, այլ նշաններն ու խորհդանիշները»։

Այս ճշմարտությունը հասկանալով դեռ հազարամյակներ առաջ մարդը փորձել է ծածկագրերի միջոցով լայնացնել իր գաղափարների տարածման շրջանակը։

Գիտական նվաճումների այս հրթիռային ժամանակներում, երբ թվում է՝ ոչինչ չկա չբացահայտված, կա զուգահեռ մի իրականություն, որտեղ գրեթե ոչինչ բացահայտված չէ։ Հենց այստեղ էլ հետաքրքրանում է կյանքը՝ իր բոլոր գույներով ու հնչյուններով։ Բացահայտեք ձեր մեր հսկայական մոլորակի մեջ ձեր բաժին մոլորակը, չէ՞ որ մեկ այլ հույն մեծ փիլիսոփան էլ պնդում էր՝ «ճանաչիր ինքդ քեզ և դու կճանաչես աշխարհը», - գրել է նա։

Դիանա Գրիգորյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր Սեւանում։ Երիտասարդ մայրիկը սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր սպիտակ տաբատի հետ։ Դիանան արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Պակասում ես, ախր քիչ-քիչ, Կապուտաչյա իմ հրաշք լիճ… Պակասում է մեր կյանքում գրեթե ամեն ինչ, մտածել է պետք»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE