Բորիս Գրեբենշչիկովը հրաժարվել է ուկրաինացի փախստականներին 12 միլիոն եվրոյով օգնելու մասին իր խոսքերից

23:12   26 մայիսի, 2022

«Аквариум» ռոք խմբի ղեկավար Բորիս Գրեբենշչիկովը հերքել է իրեն վերագրվող 12 միլիոն եվրոյի մասին խոսքերը, որոնք իբր երաժիշտը փոխանցել է ուկրաինացի փախստականներին օգնելու համար։

Լուրն այն մասին, որ Գրեբենշչիկովը Բեռլինում բարեգործական համերգից  վաստակած գումարը փոխանցել է Ուկրաինայից փախստականներին, հայտնվեց լրատվամիջոցներում նախօրեին։ Ավելի ուշ արտիստին քննադատել են շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։

«12 միլիոնի փոխանցման մասին ինչ-որ մեկի հորինած անհեթեթություն է, նույնիսկ տարօրինակ է, որ կարելի է դրան հավատալ։ Ես երբեք չեմ ունեցել 12 միլիոն, եւ դրա մասին մտածելն ինձ ծիծաղելի է թվում: Մտածու՞մ են, ինչ են գրում։ Կարծես՝ ոչ»,- արտիստի խոսքերը մեջբերում է Daily Storm-ը։

Ինքը՝ Գրեբենշչիկովը, բավականին երկար ժամանակ բացակայել է Ռուսաստանից։ «Аквариум»-ի առաջնորդին վերջին անգամ տեսել են Թել Ավիվում՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի, շոումեն Մաքսիմ Գալկինի եւ Իսրայելում բնակվող այլ ռուս հայտնիների ընկերակցությամբ։



© NEWS.am STYLE