Մահացել է «Depeche Mode» խմբի ստեղնահար Էնդի Ֆլեթչերը

09:01   27 մայիսի, 2022

60 տարեկանում կյանքից հեռացել է «Depeche Mode» երաժշտական խմբի համահիմնադիրներից մեկը՝ Էնդի Ֆլեթչերը, հայտնում է խմբի պաշտոնական էջն Ինստագրամում։

«Մենք ցնցված ենք եւ վշտացած մեր թանկագին ընկեր, ընտանիքի անդամ եւ գործըներ Էնդի Ֆլետչերի անժամանակ մահվան պատճառով։ Մեր սրտերն ընտանիքի հետ են, եւ մենք ձեզ խնդրում ենք հիշել նրանց մասին եւ այս բարդ ժամանակում հարգել նրանց անձնական կյանքի իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։

View this post on Instagram

A post shared by Depeche Mode (@depechemode)

Էնդի Ֆլեթչերը, որն առավել հայտնի է Ֆլետչ անունով, ծնվել է 1961թ․-ի հուլիսի 8-ին Նոթինգեմ քաղաքում՝ Անգլիա։ 1980թ․-ին Բազիլդոն քաղաքում հանդիպել է Մարտին լիմ Գորին, որի ու նրա ընկերոջ՝ Վինս Քլարկի հետ հիմնել են «Composition of Sound» խումբը։ Նույն տարվա վերջին խումբ է ընդունվել նաեւ Դեյվ Գանը։ Հենց նա էլ առաջարկել է խումբը վերանվանել «Depeche Mode»։

 



© NEWS.am STYLE