«Հանգիստ գույներ՝ հանգիստ նյարդեր»․ Նազենի Հովհաննիսյանի լուսանկարն ԱՄՆ-ից

10:39   27 մայիսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Նազենի Հովհաննիսյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Նազենին հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Էս վերջերս մինիմալիստական գույներն եմ էլի նախընտրում, էն կարմիրի սերս դեռ փակ եմ պահում: Հանգիստ գույներ՝ հանգիստ նյարդեր»,- հրապարակումը մակագրել է նա։ Լուսանկարն արվել է ԱՄՆ-ում։  

Նազենի Հովհաննիսյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Երեւանի կենտրոնում։ Դերասանուհին վառ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Նազենին արձակել էր մազերն ու հագուստի գույնի բարձրակրունկներ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով խոշոր արեւային ակնոցով։ «Գարնանային «փոթորիկները» թող միայն ԲԱՐԻՆ բերեն մեզ ու մաքրեն գորշությունից... Հ.Գ. Ծաղկած Քաղաքը սիրո բույր ունի»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE