Դատարան է մուտքագրվել գործն ընդդեմ «ДДТ»-ի առաջնորդ Յուրի Շեւչուկի

11:12   27 մայիսի, 2022

Սանկտ Պետերբուրգի դատաուան է մուտք արվել ռուսական բանակը հեղինակազրկելու մասին վարչական գործն ընդդեմ «ДДТ» ռոք խմբի առաջնորդ Յուրի Շեւչուկի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի ուշ գործի նյութերը կփոխանցվեն դատավորին: Եթե դատավորն այն չվերադարձնի կազմողներին, դատական նիստի օր կնշանակվի:

Ավելի վաղ Շեւչուկի դեմ վարչական արձնագրություն է կազմվել, ինչը տեղի է ունեցել Ուֆայում համերգից հետո: Իր ելույթի ընթացքում երաժիշտը քննադատել է ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում, ինչպես նաեւ տվել էր «հայրենիք» հասկացության իրս սահմանումը:



© NEWS.am STYLE