Ջուդ Լոուն կնկարահանվի նոր սերիալում

12:19   27 մայիսի, 2022

Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն կմիանա «Skeleton Crew» նոր մինի սերիալի դերասանական կազմին, որը կնկարահանի Disney+ ծառայությունը։ Գործողությունները կզարգանան «Աստղային պատերազմների» տիեզերքում, իսկ հեղինակներից մեկը կլինի Ջոն Ութոսը («Սարդ-մարդը»)։

Չի հստակեցվում, թե ում դերը կխաղա Լոուն։ Հայտնի չէ նաեւ սերիալի թողարման օրը։ Ուոսթսը սցենարի վրա աշխատում է «Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմում իր գործընկերոջ՝ Քրիս Ֆորդի հետ։ Նախագծի գործողությունները կզարգանան վեցերորդ էպիզոդից՝ «Ջեդայի վերադարձից» հետո եւ կպատմի Կայսրության անկման հետեւանքների մասին։

«Lucasfilm» ստուդիայի ինսայդերները հայտնել են, որ շոուն կհիշեցնի «Amblin» ստուդիայի 1980-ականների արկածային ֆիլմերը։ Այս պահին 11-12 տարեկան երեխաների քասթինգ է իրականացվում գլխավոր դերերի համար։



© NEWS.am STYLE