Բրիթնի Սփիրսի հայրը թաքնվում է երգչուհու փաստաբաններից

14:12   27 մայիսի, 2022

Բրիթնի Սփիրսի փաստաբանները կարծում են, որ նրա հայրը՝ Ջեյմի Սփիրսը, թաքնվում է՝ դատարանում ցուցմունք չտալու համար։ Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ Սփիրսին հարկադրելու համար ցուցմունք տալ, քանի որ նա չի ներկայացցել ութ նիստերից ոչ մեկին, հայտնում է People-ը։

«Պարոն Սփիրսը չի կարող առհավետ թաքնվել իր պարտականություններից։ Նա տասներեք տարի շարունակ օգտագործել է իր դստեր գումարը, հիմա նա ստիպված կլինի անձամբ վճարել դատական ծախսերը»,- հայտնել է Բրիթնիի փաստաբանը։

Փաստաբանը հավելել է, որ Բրիթնիի հայրը ստել է, թե թաքցնելու ոչինչ չունի, ինչպես նաեւ վեց ամիս շարունակ թաքնվել է ու խուսափել ցուցմունք տալուց։



© NEWS.am STYLE