Բարսելոնայի դատարանը որոշում է կայացրել պատասխանատվության ենթարկել երգչուհի Շակիրային

15:12   27 մայիսի, 2022

Բարսելոնայի դատարանը որոշում է կայացրել երգչուհի Շակիրային պատասխանատվության ենթարկելու մասին։ Կոլումբացի երգչուհին կասկածվում է 14,5 միլիոն եվրոյի չափով հարկերը չվճարելու մեջ, ասվում է Կատալոնիայի բարձրագույն դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ 45-ամյա երգչուհուն վերագրվում է վեց հանցագործություն, որոնք կատարվել են 2012-2014 թվականներին։ Այդ ընթացքում արտիստն Իսպանիայի հարկային ռեզիդենտ է եղել։

Դատարանը համարել է, որ գործընթաց սկսելու համար «բավարար հիմքեր» կան։



© NEWS.am STYLE