Հոգեբանական խնդիրների պատճառով «Բրիջերթոնների» աստղը հիվանդանոցում է հայտնվել

16:11   27 մայիսի, 2022

Դերասանուհի Ռուբի Բարքերը, որը հայտնի է Netflix-ի «Բրիջերթոններ» սերիալում Մարինա Թոմփսոնի դերով, երկրպագուներին անսպասելի նորություն է հայտնել, հայտնում է Daily Mail-ը։  

«Բրիջերթոնների» 25-ամյա աստղի խոսքով՝ ինքը հոգեկան առողջության խնդիրներ ունի Netflix-ի շոուում նկարահանումների պահից։ Նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին, երկրպագուներին եւ սթրիմինգային հարթակին, որ նրանք «փրկել» են իրեն։

«Ես հիվանդանոցում եմ, ինձ շուտով դուրս կգրեն, ես հույս ունեմ վերադառնալ իմ կյանքին։ Դադար կվերցնեմ, մյուսներին էլ եմ խորհուրդ տալիս․ եթե ձեզ համար դժվար է, ինքներս ձեզ լավություն արեք ու դադար վերցրեք, ինքներդ ձեզ նկատմամբ խիստ մի եղեք»,- ասել է նա։



© NEWS.am STYLE