«Գեղեցկուհի»․ Աննա Դովլաթյանի գարնանային լուքը

19:45   27 մայիսի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Աննա Դովլաթյան

Ինստագրամյան էջում լուսանկարում երիտասարդ մայրիկը ոճային զգեստ է կրում։ Աննան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Դերասանուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Աննա Դովլաթյան Դավիթ Աղաջանյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը մեծացնում է դստերը՝ Կարինային։ Աննան երեկոյի համար պուտավոր զգեստ էր ընտրել, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ «Կնքահայր եւ կնքամայր»,- հրապարակումը կարճ մակագրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու զույգին բազմաթիվ դրական խոսքեր գրել․ «Սիրուն զույգ»։



© NEWS.am STYLE