Պրոդյուսեր Բարի Ալիբասովը յոթերորդ անգամ կամուսնանա

17:37   27 մայիսի, 2022

«На-На» խմբի պրոդյուսեր Բարի Ալիբասովը պատրաստվում է ամուսնանալ յոթերորդ անգամ։ Պրոդյուսերն ու շոումենը պատրաստվում է եւս մեկ անգամ օրինակացնել հարաբերությունները 74 տարեկանում, հայտնում է «Էքսպրես Գազետան»։

Պարբերականի տեղեկություններով՝ Ալիբասովի եւ նրա դայակի հարսանիքը տեղի կունենա այսօր։ Արտիստի ընտրյալը Դոնեցկի երիտասարդ բնակչուհի է։

Պարբերականի հետ զրույցում տեղեկատվությունը մեկնաբանել է Ալիբասովի որդին։ Նա պատմել է, որ ինքը ոչինչ չգիտի հարսանիքի մասին, եւ իրեն արարողությանը չեն հրավիրել։ «Հայրս ինձ չի տեղեկացնում այդ ամենի մասին։ Եթե խոսքն այն Լենայի մասին է, որի մասին ես մտածում եմ, նա հորս դայակն է, որը երկար ժամանակ հոգ է տանում նրա մասին։ Այդ դեպքում ես ուրախ ու երջանիկ եմ նրա համար։ Բայց ինձ հարսանիքի չեն հրավիրել, մի փոքր վիրավորական է»,- ասել է Ալիբասով կրտսերը։



© NEWS.am STYLE