Ամենասիրելի հայ լուսանկարիչը, Էմբեր Հերդի հետ հարաբերություններն ու այլ փաստեր. Լիլի-Ռոուզ Դեփը նշում է 23-ամյակը

16:31   27 մայիսի, 2022

Ջոնի Դեփի ու Վանեսա Պարադիի գեղեցկուհի դուստրը՝ Լիլի-Ռոուզ Դեփն, այսօր՝ մայիսի 27-ին, նշում է ծննդյան 23-ամյակը: Եթե նախկինում աղջիկը հայտնի էր, ուղղակի, իր անվանի ծնողների դուստրը լինելով, այսօր արդեն ունի իր ուրույն ուղին՝ որպես մոդել ու դերասանուհի: Դեփը սկսել է նկարահանվել դեռ վաղ տարիքից, նրա դեբյուտային դերը կինոյում եղել է «Ժանիք»/Tusk սարսափ ֆիլմում: 16 տարեկանում Լիլի-Ռոուզ Դեփը դարձել է «Շանել» բրենդի դեսպանը: Ի դեպ, նրա մայրը՝ ֆրանսիացի հայտնի երգչուհի, դերասանուհի Վանեսա Պարադին, եւս եղել է բրենդի դեսպաններից:

Ներկայացնում ենք եւս մի քանի հետաքրքիր փաստ Լիլի-Ռոուզ Դեփի մասին.

lilly-rose-deppp-1652989109.jpg (47 KB)

Առողջական խնդիրներ.

2007 թ-ին Լիլիի մոտ հայտնաբերվել էր էշերիխոզ, որն առաջացրել էր երիկամային խնդիր, ինչի արդյունքում աղջիկը հոսպիտալացվել է: Հայրը՝ Ջոնի Դեփը, 9 օր անցկացրել է դստեր հետ՝ Լոնդոնի հիվանդանոցում:

Նախկինում Դեփն ունեցել է նաեւ անորեքսիա, սակայն կարողացել է հաղթահարել առողջական այդ խնդիրը եւս:

Անակնկալ հանդիպում One Direction-ի հետ.

Լիլի-Ռոուզ Դեփը վաղ տարիքում երկրպագում էր One Direction խմբին: Իմանալով, որ խումբը Լոս Անջելեսում է՝ Ջոնի Դեփը որոշել է անակնկալ մատուցել դստերը՝ նրանց հրավիրելով իրենց բնակարան, որպեսզի Լիլին ծանոթանար սիրելի խմբի անդամների հետ:

image.jpg (92 KB)

Համագործակցություն եւ ընկերություն հայ լուսանկարչի հետ.

Լիլի-Ռոուզ Դեփը հաճախ է լուսանկարվում ամերիկահայ հայտնի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի նախագծերում: Դեփի դուստրն ու հայ լուսանկարիչը բազմիցս համագործակցել են  (այդ մասին կարդացեք նաեւ Դավիթի՝ NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում): Հատկապես հետաքրքիր են Դավիթի՝ Our City of Angels նախագծի համար արված լուսանկարները, որոնցում Լիլին մայրիկի՝ Վանեսա Պարադիի հետ է: Ամսագրի տվյալ թողարկման վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է Planned Parenthood առողջապահական ընկերությանը:

16901439_1426699867353998_1472656885_n.jpg (68 KB)

Հոր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ հարաբերությունները.

Լիլի-Ռոուզ Դեփի ու նրա հոր՝ Ջոնի Դեփի նախկին կնոջ՝ Էմբերի Հերդի հարաբերությունների մասին մի շարք ասեկոսեներ կան: Լիլին, նույնիսկ, ներկա չի եղել Ջոնիի ու Էմբերի՝ 2015 թ-ին կայացած հարսանիքին: Դատավարության ընթացքում Դեփը նշել է, որ Լիլին երբեք չի համակրել Էմբերին եւ չի ցանկացել ներկա լինել իրենց հարսանիքին: Նա նաեւ հավելել է, որ նախկին կինը փորձել է իրեն հեռու պահել երեխաներից՝ անդադար նշելով, թե ինքը վատ ծնող է:

2016 թ-ին, երբ Էմբերը մեղադրեց Ջոնիին ընտանեկան բռնության մեջ, ի պաշտպանություն հորը, ինստագրամյան իր էջում Լիլին նրա հետ լուսանկար էր տեղադրել ու գրել. «Իմ հայրը ամենաբարի, ամենասիրալիր մարդն է, որին ես ճանաչում եմ: Նա միշտ հրաշալի հայր է եղել թե´ ինձ, թե´ փոքր եղբորս համար, եւ բոլորը, ովքեր ճանաչում են նրան, կհաստատեն խոսքերս»:

ezgifcom-gif-maker-11.jpg (191 KB)

Սիրային հարաբերություններ.

2019 թ-ին՝ « Արքան»/The King ֆիլմի նկարահանումներից հետո Դեփը հանդիպում էր դերասան Թիմոթի Շալամեի հետ, սակայն 2020-ի սկզբին զույգը բաժանվել է: 2021-ին Լիլին սկսել է հանդիպել ֆրանսիացի ռեփեր Յասին Սթեյնի հետ:

76776154870d373f7ed3bb749e9aadbe.jpg (96 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Marie Claire Australia, Getty Images, David Mushegain, Emma Mcintyre



© NEWS.am STYLE