Ջոդի Ֆոսթերը «Իսկական դետեկտիվ» սերիալի չորրորդ եթերաշրջանում կկատարի գլխավոր դերը

20:18   27 մայիսի, 2022

Դերասանուհի Ջոդի Ֆոսթերը, որը հայտնի է «Գառների լռությունը» ֆիլմում մարմնավորած կերպարով․ «Իսկական դեկետիվի» չորրորդ եթերաշրջանում կկատարի գլխավոր դերը, հայտնում է Deadline-ը։

Դերասանուհին հանդես կգա նաեւ որպես շոուի գլխավոր պրոդյուսեր։ Այս պահին շարունակվում է աշխատանքը եթերաշրջանի վրա, որը ստացել է «Գիշերային երկրի» անվանումը։ Պրեմիերայի օրն առայժմ չի հաղորդվում։  

«HBO» հեռուստաալիքը հայտնել է, որ նոր էպիզոդներում կպատմեն վեց մարդու անհետացման մասին, որոնք ղեկավարում են արկիտիկական հետախուզական կայան։ «Այս գործը բացահայտելու համար խուզարկուներ Լիզ Դենվերսը եւ Էվանջելիս Նավարոն ստիպված կլինեն բախվել խավարի հետ, որն ունեն ներսում եւ փորփրելով հասնել չարագուշակ ճմշարտությունների»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։



© NEWS.am STYLE