Հայտնի է դարձել Ջոնի Դեփի եւ ռուս աղջկա գաղտնի սիրավեպի մասին

19:12   27 մայիսի, 2022

ԱՄՆ-ում շարունակվում է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի եւ նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի միջեւ սկանդալային դատավարությունը։ New York Post-ը հայտնում է, որ դատական վերջին նիստի ընթացքում ապացույց է ի հայտ եկել Դեփի եւ ռուս աղջկա սիրային կապի մասին։

Հերդի փաստաբանը հաղորդագրություն է կարդացել, որը Դեփն ուղարկել է նախկին գործակալին՝ Կրիստիանու Կարինոյին։ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղը, մասնավորապես, Կարինոյին խնդրում է իրեն ապացույցներ ներկայացնել իր նախկին կնոջ ու ձեռնարկատեր Իլոն Մասկի հարաբերությունների մասին։

«Ես մի փոքրիկ հետաքրքիր ռուս աղջկա եմ հանդիպել․․․ Եվ միայն այդ պահին եմ հասկացել, թե որքան ժամանակ եմ ծախսել այս հիսնամյա մերկապարուհու վրա»,- Ջոնիի խոսքերը մեջբերել են դատարանում։

Ընդ որում, աղջկա անունը ոչ ոք չի հնչեցրել։



© NEWS.am STYLE